Հակառեֆորմիզմ
«...Քառյակը շարունակում է կողմ մնալ սերունդների համերաշխության սկզբունքին»,-ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Արտաքուստ շատ գեղեցիկ ձևակերպում է, ես կասեի՝ բաժակաճառային:
Իրականության մեջ՝ սերունդների համերաշխության՝ մեծ հաշվով, կեղծ թեզը բարեփոխումներին հակադրվելու քողածածկույթ է:
ՙՍերունդների համերաշխության՚ այսօրվա բանաձևի վերջնական հանգրվանը կարող է դառնալ համատարած թշվառությունը:
Ոչ թե սերունդներին, այլ՝ հասարակությանն որոշակի կոնսոլիդացիա է պետք ու դրա առանցքը պետք է լինեն բարեփոխումները:
Այսօր հաճախ տեսնում ենք լյումպենի կոնսոլիդացիա՝ հակառեֆորմիզմի հենքով:
Սուրեն Սուրենյան