Ես իհարկե մեծն ֆուտբոային փորձագետի տեղ չեմ սիրում ինձ դնել, բայց մի բան ոնց որ թե հաստատ գիտեմ: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը միայն հրաշալի, տո թեկուզ ֆանտաստիկ տեխնիկային տիրապետողը չի կարող լինել: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նաեւ ու գուցե նախ՝ լիդեր է: Նա իր թիմին դեպի "ճակատամարտ" է տանում: Նա մենակով հաղթում է խաղը: Նա մենակով հաղթում է նույնիսկ ամբողջ չեմպիոնատներ:

 

Նրա համար կարեւոր չէ, թե իր հետ խաղացողները քանի մակարդակ ցածր են իրենից: Ավելի կարեւոր՝ նա մենակով կարողանում է շրջել խաղերի ընթացքը, նրա թիմը 4 զրո չի կրվում՝ կամազուրկ կերպով: Ես նման որակ ո՛չ Մեսիի, ո՛չ էլ Ռոնալդոյի մեջ չեմ տեսել: Ձեզ խաբել են, ժողովուրդ ջան, էդ երկուսն էլ պարզապես տաղանդավոր, շատ տաղանդավոր տղերք են, հրաշալի, մեկ-մեկ՝ հեքիաթային տեխնիկայով, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը՝ աշխարհի թիվ մեկը չեն: Գուցե չկա էսօր էդ թիվ մեկը, ուրեմն իրա տեղն ազատ ա, դատարկ ա:

 

Հրանտ Տէր-Աբրահամեան