Քաղաքապետարանը էս տարի 700 հազար դոլար կծախսի Երևանի սալիկները փոխելու աշխատանքներին։ Ուրեմն ես՝ որպես երևանցի, որպս հարկատու ու Երևան քաղաքի բյուջե գույքահարկ վճարող, այսինքն՝ էդ բյուջեն ձևավորող, ասում եմ՝ ես կդիմանամ մեկ տարի առանց սալիկների։ Տո 2 էլ կդմանամ։
Ես գիդեմ, որ էս 700 հազարով կարելի ա Երևանից դուրս լուծել մի քանի տասնյակ անօթևան ընտանիքների տան հարցը, ու իմ համար երկրաշարժից 25 տարի անց այ էս վիճակում ապրող էրեխեքի առկայությունը ավելի մեծ խայտառակություն ա, քան Երևանի ճաքած մայթերը (չնայած էդ էլ ա խայտառակություն)։ Ու ինձ թվում ա, որ ես ըտենց մտածող միակ երևանցին չեմ։
Նիկոլայ Թորոսյան