90 ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանն ուներ էլեկտրաԷներգիա արտադրող եւ արտահանող խոշոր երկիր դառնալու բոլոր հնարավորությունները: Սակայն ի՞նչ տեղի ունեցավ: Էներգետիկ հսկաների կառավարումը՝ ՀԷՑ, ԱԷԿ եւ այլն, հանձնվեցին ռուսական տարբեր ընկերություննների: Ռուսական կառավարիչներն այդ ձեռնարկությունները արդիականացնելու եւ զարգացնելու համար անցած 15-20 տարիների ընթացքում որեւէ լուրջ ներդրում չարեցին, եթե նույնիսկ արել են, ապա դրա արդյունքը սպառողը չի տեսել: Արդյունքում մենք այսօր ունենք հետամնաց ու քարանձավային էներգետիկ համակարգ, որը արտադրում է աշխարհի երեւի ամենաանորակ էլեկտրաէներգիան: Կարծում եմ, որ այսօր պետական օղակները պետք է ոչ թե իրար հերթ չտալով արդարացնեն էլեկտրաէներգիայի թանկացումն ու բավարարեն էներգետիկ ձեռնարկությունների անկուշտ կառավարիչների ախորժակը, այլ պետք է մտածեն, թե ինչպես այդ ձեռնարկությունները հետ վերադարձնեն պետությանը:

 

 

Մկրտիչ Իսրայելյան