Շաբաթ օրը, Կիևում՝ Ռուսաստանի դեսպանատան առջև, տեղի ունեցավ հավաք, որի պատճառը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության IL-76 օդանավի կործանման լուրն էր, որը տեղափոխում էր ուկրաինացի զինվորներին: Հավաքը սկսվեց որպես ֆլեշ-մոբ, որին մասնակցում են սակավաթիվ, ոչ ագրեսիվ մարդիկ: Սակայն երեկոյան այն վերաճեց ավելի լուրջ անկարգությունների և ջարդերի: Ցուցարարները պատռել են Ռուսաստանի Դաշնության դրոշը, քարեր և ձվեր են նետել շենքի ուղղությամբ, շրջել և ջարդել են դեսպանատանը պատկանող մեքենաները: Սա արդեն դուրս է գալիս կենցաղային խուլիգանության կամ սովորական քրեական հանցագործության շրջանակներից և ներառվում միջպետական ոլորտ: Հիմա Մոսկվայի համար արդեն Ուկրաինայի "ականջները ձգելը" դառնում է պատվի հարց, ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ներքին լսրարանի' սեփական քաղաքացիների համար: Իսկ դա նշանակում է, որ արդեն առաջիկա օրերին Մոսկվան կանցնի խոսքից գործի ու կտրուկ ու կոշտ միջոցառումներ կսկսի կիրառել, որը կարող է հասնել ընդհուպ մինչև ռազմական ներխուժման, եթե Կիևը ժամանակին ուշքի չգա: Ըստ էության վնաս է հասվել ռուսական պետական գույքին, այն էլ օտար պետության տարածքում, և այն էլ դիվանագիտական կառույցի անմիջական օգտագործման ենթակա: Իրավագետները թերևս ավելի լավ կասեն, սակայն խախտվել է միջազգային իրավունք և ոչ միայն դիվանագիտական անձեռնմխելիության մասով: Ու սա արդեն լրջագույն պրոբլեմի կհանգեցնիու կարող է վիժեցնել առհասարակ Մոսկվա Կիև Բրույսել խախուտ գազային բանակցությունները ու ուկրաինական թնջուկի լուծման համար բերել արդեն անկանխատեսելի միջոցների կիրառում: Ու այս դեպքում, երբ սադրիչ կողմը ուկրաինացիներն են, հետաքրքիր կլինի լսել ԵՄ ու ԱՄՆ կեցվածքները. թեև արդեն հասկանալի է, որ այս դեպքում ուղղակի սատարում Կիևին դժվար թե լինի, քանի որ այս դեպքում արդեն կկրկնվի այն, ինչ ժամանակին արեց Ստալինը' սկսելով Սառը պատերազմը:
Նարեկ Գաբրիելյան