Զգալի թվով քաղաքացիներ ներկայումս տառապում են վարկային ստրկությունից։ Մարդիկ դարձել են առևտրային բանկերի ՍՏՐՈՒԿՆԵՐԸ։ Իրենց ամբողջ վաստակը քամվում է մի քանի հաստափոր կապիտալիստի կողմից։ Ստրկացնելու սխեման պարզունակ է.
1. ԶԼՄ-ներով վարկային ստրկությունը մատուցվում է որպես երկնային պարգև, ինչի արդյունքում մարդիկ գայթակղվում են, նրանց ներարկվում են կեղծ նյութապաշտական արժեքներ։
2. Գայթակղված թիրախին թակարդը գցելու համար մարդկանց զոմբիացված նախիրի պես քշում են բանկերի դռները: Ընդ որում, հաճախ սկզբում մերժում են վարկավորել, որպեսզի պոտենցիալ վարկառուին պարտադրեն ոչ ձեռնտու պայմաններ:
3. Բավական է, որ մարդը վարկ վերցնի, նա արդեն ստրուկի կարգավիճակով աշխատում է բանկի համար։
Ե՞րբ պիտի մենք ընդվզենք ստրկատիրության դեմ։
Կարեն Վարդանյան