Ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով համարվում է աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը, կարողացել է լուծել Պուանկարեի հիպոթեզի խնդիրը, որը գրեթե 100 տարի անպատասխան էր մնում: 2002-ին և 2003-ին ստեղծել է 2 ապացուցող թեորեմ, որը թույլ է տալիս ըստ դրա լուծել խնդիրը: 7 տարվա երկար քննարկումներից հետո միայն՝ 2010-ին պարզ դարձավ, որ Պերելեմանի թեորեմները ճիշտ էր: Որպես պարգևավճար ինստիտուտը նրան պետք պարգևատրեր 1 մլն դոլար և Ֆիլդսի շքանշան, որը համարվում է մաթեմատիկայի բնագավառում ամենահեղինակավոր շքանշան: Սակայն գիտնականը մերժեց իրեն հասանելիք բոլոր պարգևները: Նա իր քայլը մեկնաբանեց այսպես.

«Գիտելիքը, որը ես ստացել եմ, ավելի թանկ է ինձ համար, քան գումարը: Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է»:

 

 

Ռուբո Ղազարյան