Մի քիչ քայլենք ու խոսենք Հոլանդիա-Իսպանիա խաղից հետո Ռոբերդ Արզումանյանի արձագանքի մասին:


Ռոբերտը կոչ էր անում, որ բոլորը տեսնեն թե որն է պաշտպանություն չունենալը ու մատնանշում էր Իսպանիային: Խնդրում եմ եկեք ֆուտորիստական համեմատություններով չզբաղվենք ու մեղավորներ չփնտրենք, կամ ուրիշի պարտության արդյունքում մեր պարտությունը չմեղմենք: Մեծ հաշվով ինձ բացի իմ հավաքականի խաղից ուրիշ հավաքականի խաղ չի հետաքրքրում: Իտալիայի հավաքականը կարող է 10:0 պարտվել, բայց դրանից մեր պարտությունը ոչ մի տեղ չի կորում ու մեր պաշտպանությունը չի ամրանում, լավ կլինի, որ ոչ թե համեմատվենք ինչ-որ հավաքականի հետ, այլ փորձենք հաջորդ անգամ Գերմանիային ծնկի բերել թեկուզ 1:0 հաշվով, իսկ դրա համար կենտրոնանալ ու աշխատել է պետք:


Այսպես թե այնպես ես իմ հավաքականին եմ երկրպագելու, բայց ինձ հաճելի կլինի, որ Խավին ասի. «Ես ուզում եմ, որ մեր հավաքականը Հայաստանի հավաքականի նման պաշտպանություն ունենա»,-ոչ թե ասի «Լավ մի նեղվեք տղեք Հայերը 6:1 են կրվել»:

 

 

Էդգար Խաչատրյան