Հետևելով Ուկրաինայի վերջին զարգացումներին, գնալով ավելի եմ հաստատվում իմ այն համոզման մեջ, որ Ուկրաինայի նոր իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի սադրեն Ռուսաստանին՝ ռազմական ներժուժում իրականացենլու:


Դատեք իքներդ. հետողականորեն պռավալի են ենթարկում գազի վճարումների վերաբերյալ բանակցությունները և հրաժարվում են վճարել պարտքը: Սա թերևս Ուկրաինայի արածներից ամենաանմեղն ա;
Վերջին մի քանի օրերին ուկրաինական զինված ուժերը գործողղություններ են իրականացնում սահմանին շատ մոտ, իսկ ապոֆեոզը ուկրաինական երկու ՀՄՄ-ների ներթափանցումն էր ՌԴ տարածք: Սա լրիվ անեկդոտիկ վիճակ էր. սկզբում

1 ՀՄՄ 150 մետր խորանու մ է ՌԴ տարածք ու փչանում է այնտեղ, իսկ հետո, երբ ժամանած սահմանապահներըփորձում են զիննաթափել դրա անձնակազմին, օգնության է հասնում երկրորդ ՀՄՄ-ն, որը ևս ներթափանցում է ՌԴ տարածք (!) ու ուղղելով իր թնդանոթը ռուս սահմանապահների վրա (!!!) էվակուացնում է առաջին մեքենայի անձնակազմին: Ասենք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կաներ ԱՄՆ-ը, եթե նման բան տեղի ունենար նրա մեքսիկական սահմանին:

Հետո եղավ Կիևում ՌԴ դեսպանատան խայտառակ գրոհը, որի ողջ ընթացքում ոստիկանությունը գրեթե ոչինչ չէր անում, իսկ դեպքի վայր ժամանով տարբեր գործիչներ միանում էին ցուցարարներին և ներկ էին շպրտում ՌԴ դեսպանատան վրա: Ի դեպ, միջազգային օրենքներով, ցանկցած դեսպանատան անվատնգության ու անձեռնմխելիության երաշխավորը տվյալ պետությունն է ու դեսպանատան տարածքը հանդիսանում է այդ դեսպանությունն ուղղարկած երկրի սուվերեն տարածք: Իսկ մեր բեխեր հայրենակից անասուն Ավակովը նույն միջոցին հարցազրույց էր տալիս, որ դա լավ է, թող Ռուսաստանը տեսնի ոնց են իրեն վերաբերվում:


Այս ամեն պատահական չէ ու արդեն կարելի է նշմարել Ուկրաինական իշխանությունների իրական դրդապատճառները. նրանք օր օրի կորցնում են կայությունը ու եթե ինչ որ նոր բան չմտածեն, ապա անկայունություն ու քաղաքացիական պատերազմը կտարածվի երկրի ողջ տարածքով մեկ, իսկ եղած լոյալ ուժերը չեն բավականացնում անգամ երկու մարզ կարգի բերելու համար: Դրա համար խունտան ուզում է այնպես անի, որ ռուսները ի հեճուկս իրեն ցպլանի ավելի շուտ մտցնեն զորքերը, որովհետև դա միանգամից կլուծի երկու հարց Կիևի խունտայի համար.


1, Ռուսական բանակի վաղաժամ մուտք կբավառի, որ դրան երկրի ողջ տարածքով կընդունեն, որպես ազատագրական բանակ:


2, Վերջնականապես կձևավորի արտաքին թշնամու իմիջ, որի շուրջ հնարավոր կլինի կոնսոլիդացնել ավելի շատ մարդկանց, քան այս անգաղղափար ու անազնիվ միջավայրում, որտեղ դեռ արտաքին թշնամին ներկայացվում է իբր ներկրված վարձկաններից ու ռուսական հատուկ ստորաբաժանումներից բաղկացած անջատողականների կերպարով:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան