Երբ արևմտյան արժեքների ջատագով, առաջավոր հայացքների հետևորդ, ժողովրդավարական արժեքների համար պայքարող ու այդ լուսավոր արժեքների համար մարտնչող ժողովրդի, նրա հարազատ պետության' Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցա կոչված միմոսը, դիվանագետ լինելով հանդերձ, հրապարակայնորեն, անասնական կրքերը բավարարող և լկտի ամբոխի մոտ անպարկեշտ արտահայտություն, հայհոյանք է կատարում հարևան երկրի' ՌԴ նախագահի հասցեին, ապա ես թքել եմ այդ արժեքները սերմանողների, սրսկողների, տարածողների, ներդնողների ու այդ արժեքների <<դավանանքից>> գժված, խելառված, հոգեխանգարմունքի տևական նոպաների մեջ հայտնված ամբոխի վրա…
Պուտինի հերն էլ անիծած, սակայն երբ անցնում են պարկեշտության սահմանները, դա արդեն կենդանական աշխարհի ոլորտից է…
Լկտիությունը, ծայրահեղականությունն ինչ բարի նպատակներ էլ ունենա մնում է ծայրահեղականություն և հիմնականում ծայրահեղական են դառնում հոգեկան շեղվածություն, հոգեկան խնդիրներ ունեցող, մոլագարությամբ տառապող անձինք, որ կողմից ուզում է լինի…
Երբ ես վերլուծություններ էի կատարում Ուկրաինայի և նրա շուրջ տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ, շատեր չէին համաձայնում ինձ հետ: Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի:
Հիմա տեսաք, համոզվեցիք?...
Ուկրաինան դարձավ գերտերությունների աշխարհաքաղաքական զարգացումների խաղալիք, իսկ այդ ժողովուրդը իրենց քաղաքական առաջնորդների գլխավորությամբ դարձան դեպի վիշապի երախը գնացող հիպնոսի ենթարկված բանդերլոգներ…
Ռոբերտ Մելքոնյան