Ահաբեկիչները, դրանք գոյություն չունեցող թշնամիներ են, որոնց հորինեց ԱՄՆ իշխանությունները, որպեսզի արդարացնեն իրենց հետագա ռազմական գործողությունները:


Ի՞նչ փոխվեց Աֆղանստանում ԱՄՆ-ի ներխուժելուց հետո: Մի 100 անգամ աճեց թմրադեղերի արտադրությունը: Թալիբանը ինպես կար, նույն կերպ էլ շարունակում է իր գործունեությունը և վերահսկում է Աֆղանստանի 70%:
Ի՞նչ փոխվեց Իրաքում ԱՄՆ-ի ներխուժելուց հետո: Քիմիական զենք չգտան, բայց փոխարենը հիմնովին քանդեցին երկիրը, տիրեցին նավթի հանքերին, իսկ արևմտյան բանկերը տիրեցին Սադամի փողերին: Չնայած Իրաքի բաժանման մասին խոսում էին Իրաք ներխուժելու առաջին իսկ օրվանից, բայց որոշվեց հիմա բաժանել, որը տարածաշրջանում նոր հակամարտություններ կծնի:


Նույնն էլ Լիբիայում տեղի ունեցավ: Ավիրեցին երկիրը, տիրեցին նավթային հանքերին և յուրացրեցին արտասահմանյան բանտերում եղած Կադաֆիի ընտանիքի ունեցած տասնյակ միլիարդները:


Իսկ ի՞նչ արեցին Ուկրաինայում: Նախ հովանավորեցին նարնջագույն հեղափոխությունը: Սակայն բան դուրս չեկավ: Յուշենկոն չուզեցավ կիսել իշխանությունը իր հեղափոխական ընկերների հետ, բայց փոխարենը իր նախորդներից ոչ պակաս թալան էր անում, դրա համար էլ պարտվեց Յանուկովիչին: Յանուկովիչն էլ նույն կերպ շարունակեց թալանը, բայց ի տարբերություն Յուշենկոյի, Յանուկովիչը Արևմուքի դրածոն չէր, ուստի արժանացավ քննադատության ու արդյունքում դարձավ ազգի դավաճան և Ուկրաինայում նոր "արդարացված" հեղափոխության պատճառը: Ուղղակի, ի տարբերություն նախորդի, այս հեղափոխությունը այլ նպատակ էր հետապնդում, դրա համար էլ ուղեկցվեց արյունահեղությամբ և շարունակվում է արյունահեղությամբ:


Արևմուտքի դրածո Միշա Սաակաշվիլին էլ պակաս մեղքեր չէր գործել, բայց Արևմուտքը ոչ միայն նրա ձեռքը չբռնեց, այլ նաև քննադատող կամ դատապարտող բառ չասաց:


Գրածս բնավ ի պաշտպանություն ռուսների չէ: Գրածս նրա համար է, որ Ռուսաստանի գործողությունները քննադատողները, քննադատությանը զուգահեռ Արևմուտքին չսրբացնեն:


Ասեմ ավելին: Բոլոր նրանք, ովքեր հույսը կապում են դրսի ուժերի հետ, որ կօգնեն մեր երկիրը ոտքի հանել, ինձ համար վախկոտ, անողնաշար և դավաճաններ են:

 

 

Արման Մուշեղյան