Ջաաաաաան, Քեսաբն ազատագրված է.

 

Ասադի զորքերն արեցին դա, նրանք ազատագրեցին Քեսաբը և սատկացրեցին ու դուրս շպրտեցին գրոհայիններին:

 

ՀԱԼԱԼԱ Բաշար Ասադին, որ կարողացավ իր մեջ այնքան ուժ գտնել ու չհանձնվել այսքան տարի և պայքարել ոչ միայն գրոհայինների դեմ, այլ նաև դրանց զինող ու ֆինանսավորող ԱՄՆ-ի ու եվրոպական գերտերությունների, որոնք եթե չէին օգնում ԱՄՆ-ին, ապա առնվազն չէին էլ խանգարում:

 

Ինչքան էլ սիրենք կամ չսիրենք Ռուսաստանին ու Պուտինին, պետք ա ընդունենք, որ հենց Պուտինն էր, որ թույլ չտվեց ԱՄՆ և ՆԱՏՕ ուժերին ռմբակոծել Սիրիան, երբ ԱՄՆ-ն, առանց որևէ հիմնավորման, պնդում էր, որ սիրիական բանակը քիմիական զենք է կիրառել:

 

թուրքիան, որ փորձեց օգվել Սիրիայի թուլացած վիճակից և գրավել էր Քեսաբը, դեռ պատասխան կտա իր ՀԵՐԹԱԿԱՆ ստորության համար:

 

Բաշար Ասադն օրեր առաջ վերընտրվեց իր պաշտոնում, հավաքելով ձայների մոտ 89 տոկոսը, նոր եռանդով է մտել պայքարի մեջ և շուտով դրսի ուժերի կողմից ղեկավարվող և ֆինանասավորվող «քաղաքացիական» պատերազմը կավարտվի:

 

Արման Հայրապետյան