Թուրքական sozcu.com.tr լրատվական աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական Խորհուրդը որոշակի արգելքներ է դրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի առաջիկա նախնտրական քարոզարշավի վրա, եթե իհարկե վերջինս ցանկություն հայտնի կրկին առաջադրվելու Թուրքիայի նախագահ: Ըստ այդմ՝ Գյուլը քարոզարշավի ընթացքում չի կարող օգտվել պաշտոնական ուղեկցողներից, որպես փոխադրամիջոց չի կարող ինքնաթիռ նստել, ինչպես նաև չի կարող արժանանալ որևէ պաշտոնական ընդունելության այն վայրերում, որտեղ Գյուլը կփորձի քարոզարշավ իրականացնել...

 


Նմանօրինակ արգելքներ սահմանվել են նաև մի շարք թուրք պաշտոնյաների նկատմամբ, իսկ ավելի վաղ որոշակի արգելքներ էին սահմանվել նաև ներկայիս վարչապետ Էրդողանի նկատմամբ... Սա արդեն վկայում է այն մասին, որ նախագահական ընտրությունները Թուրքիայում աննախադեպ թեժ և հնարավոր է նաև, որ անկանխատեսելի լինեն...

 

 

Մուշեղ Խուդավերդյան