Ստեղծագործական լուսանկարը տարբերվում է մնացածից ճիշտ որսացած պահով: Դա կարող է լինել վայրկյանով բարձրացած ալիք, փոքրիկ ձկնիկ՝ համարյա թռչնի կտուցի մեջ կամ ինչ որ անսովոր ստվեր: Այդ պատճառով էլ կարելի է լինել աշխարհի ամենալավ լուսանկարիչը, բայց երբեմն, որպեսզի անես ամենահաջող կադրը, պետք է ընդամենը լինել ճիշտ պահին՝ ճիշտ վայրում, և սեղմել կոճակը: