Հազվագյուտ կապույտ ադամանդը, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում ու կշռում է ո՛չ ավել, ո՛չ պակաս 122.52 կարատ, շուտով հանվելու է աճուրդի։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փորձագետները ենթադրում են, որ բացառիկ նմուշը գնի ռեկորդ կսահմանի ու կվաճառվի ավելի քան 34 մլն դոլարով։

 

Ելակի մեծությամբ թանկարժեք քարն այնքան մաքուր է, որ իր փայլով կխամրեցնի ներկայում ամենաթանկ վաճառված ադամանդին։ Աղբյուրը մանրամասնում է, որ 507 կարատանոց սպիտակ նմուշը 2010թ. վաճառվել էր 33.5 մլն դոլարով։

 

Կապույտ ադամանդները, ի տարբերություն սպիտակների, շատ ավելի հազվագյուտ են ու անհամեմատ թանկ են գնահատվում։