Մի բան ասեմ էլի, թե չէ գիշերը քնել չի լինի, չնայած որ էքսկուրսիայից հետո հոգնած տուն ես մտել, հետն էլ մի լավ նյարդայնացած...


եկեք հասկանանք թե ով է քաղաքացին, և ով' Գյուղացին...Նախ քաղաքացին իրեն համարելով բուռն զարգացած անձնավորություն մեզ' գյուղացիներիս, իրեն վերապահում է թե կարող է նկատողություն անել կամ բառիս բուն իմաստով մինչև սրտի խորքը վիրավորել, ինչ է նշանակում հանգստի գոտի մտնում ենք, հաց ենք ուտում, ուրախանում էդ « զարգացման բարձրակետի հասած քաղաքացին» էն էլ կին, (մի գուցե իրանց'քաղաքացիների մոտ նորմալա) թողնումա նման ռեպլիկ, « Փոււււււււււֆ հեսա գեղացու հոտը ընԳնելուա», տո ասա այ քսված հնդուհավ, քեզ տեսել ես որ մի հատ էլ մեզ ես ասում, ըտեղ իրանց երեխեքը վազվզում էին, մենք' գյուղացիքս, խաղացնում էինք էրեխեքին, սիրում իրանց, իսկ էդ լսելուց հետո ուղղակի ուզում էինք իրանց դեմի դրած խորոված կարտոշկեն ճզմեինք ու լցնեինք գլխին էդ կնոջ, ասելով' որ հիմա գյուղացու քրտինքն ես լափում, մի օր որ քիթդ ներքև նայեր, գայիր գյուղ ,մի բահ հող վերցնեիր, կհասկանայիր որ գյուղացու ՀՈՏԸ ձեր թանկանոց, զարգացած ու ցույց տալու համար դուխիներից հազար գլուխ բարձր է: Գյուղացին աչքերը չի բացում ու սկսում մտածել թե որ սրճարանը, որ ակումբը կամ որ այգին գնա ժամանակ անցկացնի, չի մտածում « լավ դե էսօր էլ կպատվիրենք մի բան կուտենք», չի մտածում էսօր ինչ հագնի հարևանին զարմացնի, կամ ընկերուհուն, կամ չգիտեմ եսիմ ում: Այլ գարունը բացվելուն պես մտածում' հողամասը մշակի, ցանի, բերք ստանա, որ գնա քաղաք էժանով վաճառի անկուշտ քաղաքացուն մի հատ էլ հետը բազար անեն որ տասը դրամ թանկա: Տղաներից չգիտեմ, աղջիկներից մի երկու բան ասեմ, էն պամադան որ մինչև քիթը քսում են, մեկ էլ ներքևից մինչև վիզը, ես գիտեմ ճաշ են կերել բերանը չեն մաքրել, գյուղում ամոթ, նամուս, պատիվ հասկացությունները կան, սենց բան գյուղում չեք տենա, ճղճղված ջինսերը ,որ հագնում են իմաստը որնա, հենա առավոտ զարթնեք տենց տնից դուրս էկեք, ինչ կա որ?, ակնոցն էլ էսօր հայտնաբերեցի, դնում են քթի ծերին,,....Համալսարանում սովորող գյուղացի էրեխեքին էլ են տենց վերաբերվում, սիրելի քաղաքացիներ, եթե դուք մեզնից ինչ-որ բանով ավելի էք' եթե ոչ պակաս, ասեք մեզ, առանց հասկանալու պակասավոր ռեպլիկներ մի թողեք, ձեզ էք քցում սաղի մոտ... Ինչքան գնում եմ քաղաք էնքան Աստծուն փառք եմ տալիս, որ ես ծնվել եմ գյուղում, մի գողտրիկ անկյունում, որ մանկությանս սիրու~ն օրերը անցել են հայրենի գյուղում, խաղա~ղ, հանգի~ստ...Քյավառցու թասիբից, նամուսից ու հարգանքից, երբ որ կունենաք ' նոր կմտնեք Քյավառ: Հա մոռացա ասեմ ,էն իրանց սեղանի վրայի քյուֆթեն կարելի էր շարել վզներին ու ասել «կերե'ք Քյավառի քյավառցու անուշահոտ, արդար ձեռքի քյուֆթենա»


Հ.Գ' ինչ-որ ասեցի բոլորին չի վերաբերվում....

 

 


Մերի Թաթարյան