Քաթարը կարող է զրկվել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունն ընդունելու հնարավորությունից, եթե հետաքննությունը բացահայտի այն փաստը, որ Քաթարը կաշառել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին:


 
Բրիտանական The Suday Times հանդես կատարած հետաքննության արդյունքում լույս է տեսել մի հոդված, որտեղ պատմվում է, որ Ասիական ֆուտբոլի կոնդեֆերացիայի նախկին նախագահ, քաթարցի Մոհամեդ բին Համամը ավելի քան 5 միլիոն դոլարի կաշառք է տվել, որ ՖԻՖԱ-ն հենց Քաթարն ընտրի 2022 թ. աշխարհի առաջնության երկիր: