2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում' ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

 

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր:

 

Շատ հաճախ հիվանդի հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այդ հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները' 46,6%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները: Նրանք Հայաստանում կազմում են 4,1 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ:

 

Ես պատրաստ եմ' անհատույց կամավոր դոնորության )))

 

Նարեկ Կիրակոսյան