Շանթը ասեց, որ Հայկ Կյուրեղյանին ճանաչում է որպես հեղափոխական, պայքարի ընկեր, և Հայկը քաղբանտարկյալներից մեկն է:

Ասեց, որ էտ տղուն սադրիչի պիտակ չկպցնեք: Ասեց, մեր նպատակը 15 հոգով հեղափոխություն անելը չէր: Մենք նպատակ ունեինք 3-5 հազար հոգով անելու հեղափոխություն: Հիմա, որ էտ ժամանակ դուրս չեն եկել ու մեր կողքը չեն կանգնել, հո տուն չէինք գնալու: Շանթը միշտ ասում էր, որ մենակ էլ մնար պետք է պայքարել հանուն արժեքների՝ ազատության, արդարության և այլ արժեքների:

 

Շանթին միացավ 14 հոգի: Հիմա նրանք քաղբանտարկյալներ են: Անցավ ժամանակ: Հայկ Կյուրեղյան... Նա միայնակ դուրս եկավ փողոց, հանուն արժեքների պայքարի: Հիմա ի՞նչ, արժեքների համար պայքարողին ասում ե՞ք սադրիչ: Ամոթ է: Չի՛ կարելի: Փոխանակ չպայքարողներին մեղադրեք, մեղադրում ե՞ք պայքարողներին: Հիմա որ 1000 հոգի դուրս գար նույն բանը աներ, էլի ասելու էիք սադրի՞չ են: 1000 հոգի դուրս չի եկել, մի հոգիա դուրս եկել, ոնց որ նոյեմբերին 3-5 հազարի փոխարեն դուրս եկավ 15 հոգի: Շանթնելա ուզեցել պայքարի, որ երկիրը փոխի, հիմա էս տղեն էլ ա նույն նպատակով պայքարի դուրս եկել: Եվ Շանթը և Հայկը պայքարի օրինակ են ծառայում, որ ուրիշները դուրս գան պայքարելու: Բայց, որ էտ ուրիշները տեսնեն, որ պայքարողներին սադրիչ եք անվանում, իրանք էլ դուրս չեն գա:

 

Հիմա Ձեզ մի հարց, որ էտ պայքարողները դուրս չգան պայքարելու, դուք ոնց եք առանց պայքարի ձեր ուզած երկրում ապրելու:Փոխանակ դուխ տաք էտ տղուն, վարկաբեկում ե՞ք: Մի արե՛ք, ամաչեք, որ չե՛ք պայքարում, ու ձեր վախկոտությունը կոծկում եք պայքարողներին մեղադրելով, քննադատելով, վարկաբեկելով: Նաև հաշվի առեք, որ ինքը գաղութա մտնելու, ու ճիշտ չի գաղութ մտնի սադրիչի պիտակը վրան: Մենք բոլորս էլ լավ գիտենք, թե ոնց են վերաբերվում գաղութում սադրիչներին: Հետևություններ արեք... Դուք չեք պայքարում ձեր գործնա, ինչ ե՞ք պայքարողներին վարկաբեկում Ազատություն Հայկ Կյուրեղյանին և մնացած բոլոր քաղբանտարկյալներին:

 

Շահեն Հարությունյան