Պատկերացրեք, որ նստած ֆուտբոլ եք դիտում և լսում, թե ինչպես են մեկնաբանում խաղը: Ձախ կողմում գրված է մեկնաբանի ասածը, աջ կողմում' թե ինչպես է եղել իրականում:

 

Իհարկե արդարության համար նշենք, որ այս հումորը ավելի արդիական կլիներ մի քանի տարի առաջ: Հիմա ազգային հավաքականը լավ էլ խաղում է:

 

Եվ այսպես' հատուկ ֆուտբոլասեր ժողովրդի համար…

 

- Անսպասելի անցում: Հազիվ նկատելի վազք:

 

- Թիմերը դուրս են եկել դաշտ և պատրաստ են պայքարելուն: Պահեստայիններից մեկը դարպասի ետևում մկանները տաքացնելու վարժություններ է կատարում:

 

- Միանգամից երևում է,որ նրանք պատրաստվել են: Նախորդ օրը չեն խմել:

 

-Ես կասեի' շատ լավ են պատրաստվել: Երկու օր չեն խմել:

 

- Ետևում է թողնում առաջինին, երկրորդին, երրորդին և... հաաարված: Ֆուտբոլիստը, խուսափելով վտանգից, դուրս հանեց գնդակը դաշտից: Ի դեպ, առաջինը, երկրորդը, երրորդը ասելով' մեկնաբանը նկատի ուներ ֆուտբոլիստի թիմակիցներին:

 

- Ուժեղ հարված: Գնդակը հաշված սանտիմետրերով դուրս է գալիս դաշտից: Գնդակը հաշված սանտիմետրով անկյունային դրոշակի կողքով է անցնում:

 

- Հարվածը ուժեղ էր, բայց այդքան էլ Ճիշտ չէր… Հարված ընդհանրապես չկար:

 

- Նայեք, թե ինչ արագ է նա վազում դաշտում: Ֆուտբոլասերը մտել է դաշտ:

 

- Այստեղ պաշտպանը լավ խաղաց: Ետևի կողմից հակառակորդի ոտքերը ջարդեց:

 

- Սուր,ուղղահայաց փոխանցում եեեեեեեեեվվվվվվվվվ... Հարված երկնքին:

 

- Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է: Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է:

 

-Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է: Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է:

 

-Միանում է հարձակմանը: Մեջտեղի գիծը հատել է:

 

-Մի փոքր էր մնում, որ հասներ գնդակին: Գնդակը կողքով հենց այնպես անցավ: