Այն փաստը, որ Կիսելյովը խոսել է ՛՛մշակութային ընդհանրության՛՛ և ՛՛ռուսերեն լեզվի անհրաժեշտության՛՛ մասին, միանգամայն սպասելի էր: Կարելի է վստահ լինել, որ ՛՛եվրասիականությունը՛՛ ՛՛մշակութային ընդհանրության՛՛ մասին պիտի փաստաղթեր ընդունի, ինչին տարբեր ձևերով, անկասկած, պատրաստվում են Բելոռուսիան և Ղազախստանը: Խնդիրը հատկապես կարևոր է Բելոռուսիայի համար, որն առհասարակ որպես երկիր պետք է ամեն ջանք գործադրի իր ՛՛մասնավոր ինքնության՛՛ և ՛՛առանձնահատկության՛՛ շարունակականության վրա, բայց որի վրա ՛՛ռուսականության՛՛ շատ մեծ շերտ կա: Կիսելյովի՝ Հայաստանում արած հաստատումը ի թիվս այլոց մեկ այլ բան է նշանակում:

Որպես ՛՛հիմնադիրներ՛՛ Բելոռոսիան և Ղազախստանը հնարավոր է՝ առաջ կքաշեն իրենց լեզուները ևս ՛՛հիմնադիր լեզուներ՛՛ հռչակելու խնդիրը և կարող են պահանջել բոլոր քննարկումներում, պաշտոնական փաստաթղթերում, գրագրություններում և այլն այդ լեզուները նույնպես օգտագործել:

Վերջ ի վերջո ՛՛պաշտոնական լեզվի/լեզուների՛՛ հարցում որևէ համաձայնություն պետք է լինի, և այդ համաձայնության հիմքում որևէ տրամաբանություն պիտի լինի: Ասենք՝ հիմնադիր պետությունների լեզուները: Կամ՝ որ երկիրն ինչքա՞ն գումար է ներդնում իր լեզուն պարտադիր թարգմանող լեզուների շարքում ունենալու համար: Կամ, ՛՛եվրասիականների՛՛ ընդլայնման դեպքում՝ որևէ սլավոնական և որևէ թուրքական լեզու /քանի դեռ խոսքը գնում է ՛՛թուրքական՛՛ ընդլայնման մասին/, տվյալ դեպքում՝ ռուսերենն ու ղազախերոնը: Արդյունքում ՛՛հիմնադիր՛՛ երկրների համար՝ ոչ, իսկ ՛՛միացած երկրների՛՛ համար ընդունված պարտադիր լեզուները կդառնան հանրային կրթության պայման: Այնպես որ պատրաստվենք սովորել ղազախերեն:

 

 

Հրանուշ Խառատյան