Մայիսի վերջին Հունգարիայում հերթական ռեկորդը գրանցվեց՝ աշխարհի ամենաբարձր LEGO-աշտարակը: Գինեսի ռեկորդների գրքում աշտարակի բարձրությունը պաշտոնապես գրանցված է 34.76 մետր: Այն տեղադրված է մայրաքաղաքում՝ Բուդապեշտում, Սուրբ Ստեփանոս բազիլիկի գլխավոր մուտքի մոտ: Աշտարակի մեջ ներառված են նաև կուբիկ-ռուբիկներ, որոնք Հունգարիայում համարյա ազգային խորհրդանիշ են համարվում: Ռեկորդային բարձրությամբ LEGO-աշտարակի կառուցման համար պահանջվել է 45 000 դետալներ: