Շատերը կարծում են, որ միլիոնատեր դառնալ վիճակված է քչերին, սակայն դրան հասնել ի վերջո' հնարավոր է: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում 10 քայլ, որոնք կարող են երաշխավորել, որ դուք 30 տարեկանում կարող եք արդեն միլիոնատեր լինել:


1. Հետևե′ք Ձեր փողերին: Այսօրվա տնտեսական միջավայրում դուք պետք է ձգտեք ավելացնել Ձեր եկամուտը:


2. Գլուխ մի′ գովացեք, պարզապես' ցույց տվեք այն, ինչ ունեք և բավարարվե′ ք ունեցածով:


3. Խնայե′ք գումարը ներդրում անելու և ոչ թե՝ խնայելու համար: Գումար խնայելու միակ իմաստալից նպատակը ներդրում անելն է:


4. Խուսափե′ք պարտք վերցնելուց: Երբեք պարտքով գումար մի′ վերցրեք, որի նպատակը ներդրում անելը կամ գումար աշխատելը չէ:


5. Վարվե′ք գումարի հետ այնպես, ինչպես խանդոտ սիրեկանի: Միլիոնները ձգտում են ֆինանսական ազատության, սակայն միայն նրանք են միլիոններ կուտակում, ովքեր այն առաջնային նպատակ են դարձնում:


6. Փողը երբեք չի հանգստանում: Այն ժամ, օրացույց կամ արձակուրդ չի ճանաչում, դուք նույնպես պետք է այդպես վարվեք: Փողը սիրում է նրանց, ովքեր հզոր աշխատանքային էթիկայի են տիրապետում:


7. Աղքատ լինելն ահավոր է: Երբեք մի′ մտածեք, որ աղքատ լինելը մի կերպ կարելի է հանդուրժել: Եթե դուք աղքատ եք ծնվել, դա Ձեր մեղքով չէ, սակայն երբ դուք աղքատ մահանաք, դա Ձեր սխալը կլինի:


8. Միլիոնատեր ուսուցի′ չ ձեռք բերեք: Սովորե′ք նրանից, կրկնե′ք նրա հաջողակ քայլերը: Շատ հարուստներ չափազանց առատաձեռն են իրենց գիտելիքներով կիսվելիս:


9. Մի′ ափսոսացեք գումարը խոշոր ներդրում անելու համար: Ներդրումներից եկող եկամուտով ավելի շատ գումար է հնարավոր վաստակել, քան սեփական աշխատանքով:


10. Մտածե′ք 10 մլն և ոչ թե՝ 1 մլն վաստակելու մասին: Մի′ խուսափեք ավելիի մասին մտածելուց և ավելիին ձգտելուց:

 

 

Ռաֆայել Մնացականյան