Այսօր Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է 15 պետությունների'շրջանը որպես անկախ ու ինքնիշխան պետություն ճանաչելու խնդրանքով:Դիմումը հղվել է Լուգանսկի գերագույն խորհրդի կողմից ու ուղղված է եղել այնպիսի պետությունների,ինչպիսիք են Ռուսաստանը, Աբխազիան, Բելառուսիան, Հարավային Օսիան, Ինգուշետիան, Չեչնիան, Ղազախստանը, Սիրիան, Սերբիան, Վենեսուելան, Չինաստանը, Կուբան Նիկարագուան,այդ թվում նաև Հայաստանը:Ցանկին նայելով հստակ ուրվագծվում են ռուսամետ ու արևմտյան զավթողականությանը դեմ կողմնորոշում ունեցող ճամբարի երկրները:

 

Եվ ճանաչման խնդրանքով Հայաստանին դիմելը կարելի է բացատրել նաև ԼՂՀ-ի խնդրի առկայության հանգամանքով:Եվ ըստ ամենայնի'Հայաստանը,լինելով միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը ու ներկայացնելով Արցախի շահերը,այն է'ճանաչել ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությունը ու Ադրբեջանից անկախ կարգավիճակը,որը ստեղծվեց անկախության հանրաքվեի արդյունքում,երբ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Արդբեջանից անկախանալուն,ապա ՀՀ-ն արդեն ուզած թե չուզած պետք է հայտնի իր դիրքորոշումը պաշտոնապես,ու եթե շարժվենք վերոնշյալ տրամաբանությամբ'ապա պետք է ճանաչի Լուգանսկի անկախությունը,քանի որ թե Լուգանսկի,ու թե Արցախի դեպքում անկախացման հիմքը եղել է ազատ ինքնորոշման իրավունքը,ու համարյա թե նույնանման սցենար'բռնություններ,կռիվ,պատերազմ
(կարելի է անվանել ուկրաինական դեպքերը որպես այդպիսին
) և այլն,և սեփական սկզբունքներից դեմ չգնալուց է բխում անկախությունը ճանաչելը:

 

Եվ մյուս կողմից եթե մենք չուզենանք էլ,ապա այնուամենայնիվ պետք է ընդունենք Լուգանսկի անկախությունը,քանզի դա ընդունելի է մեր եղբայրական Ռուսաստանի համար ու մենք մեր քայլերը պետք է համաձայնեցնենք մեծ եղբոր շահերի ու ցանկությունների հետ:

 

Հայկ Սահակյան