Նախիջեւանում կարծես թե խառն է... Եթե Բաքուն ու Երեւանը հերքում են, թե որեւէ բան է կատարվում այնտեղ եւ ամեն ինչ վերահսկողության տակ է, ապա Նախիջեւանից /լրագրողներ ու բնակիչներ/ հաղորդում են, որ հայկական զինուժը նոր դիրքեր են զբաղեցրել, իսկ որոշ գյուղեր տարհանվել են: Անշուշտ, կարելի է ուրախանալ հայկական կողմի պատասխանից, նաեւ նրանից, որ լպիրշացած հակառակորդը հասկանա, թե իր դեմ լուրջ ուժ կա կանգնած, բայց պետք է նաեւ հասկանանք, որ սիմետրիկ/համաչափ պատասխանները ընդամենը եկարաժամկետ ստրատեգիայում մարտավարական առավելություն կարող են հաղորդել /չշփոթել ստրատեգիական դիրքեր վերցնելու հետ/: Սրա դեմը այլ կերպ պետք է առնել:

 

Ստյոպա Սաֆարյան