Հասկացե՛ք, որ կյանքը վիրտուալ կերպով այդքան էլ գեղեցիկ չէ: Համակարգիչը մեզ համար դարձել է <<հիվանդություն>>, այն էլ՝ <<անբուժելի>>: Ճի՛շտ է, համակարգիչը մարդուն կտրում է իրականությունից,նրանք մոռանում են իրենց պրոբլեմների մասին, բայց, հավատացե՛ք, որ դրանով չեք կարող լուծել ձեր պրոբլեմները:
Այսօր համակարգիչը շատ երեխաների մոտ առաջացնում է կախվածություն, որը վերացնելը ծնողների համար դառնում է շատ դժվար: Իսկ ու՞ր էին այդ նույն ծնողները, ովքեր երեխային թողնում էին ժամերով մնալ համացանցում: Իսկ հետո էլ կախվածություն առաջանալուց հետո, նրանք միայն մեղադրում են իրենց երեխաներին՝ չգիտակցելով, որ իրենք էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Հասկացե՛ք, որ կյանքը վիրտուալ կերպով այդքան էլ գեղեցիկ չէ: Ապրեք ռեալ կյանքով, ու հասկացե՛ք, որ այդ համացանցն ու համակարգիչը կյանքում ձեզ այնքան էլ պետք չեն գալու, որքան գիտելիքն ու կրթությունը: Չնայած՝ արդեն կրթությունն էլ է դարձել վիրտուալ:
Անուլ Գրիգորյան