Քանի որ խոշոր տուգանք սահմանելը վարչակազմի էության մի մասն է, ինչն արվում է եկամտի լրացուցիչ աղբյուր ունենալու համար, առաջարկում եմ հանրապետությունում կտրվող յուրաքանչյուր ծառի դիմաց սահմանել 1 մլն դրամի տուգանք:

Հասկանում եմ, որ առաջարկս չի ընդունվի, քանի որ այլ տիպի տուգանքները հիմնականում վճարում են շարքային քաղաքացիները, իսկ կտրված ծառի տուգանք առաջին հերթին կվճարեին հենց վարչակազմի ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, առաջարկս մնում է ուժի մեջ և այն կդառնա օրենքի ուժ ստացած իրողություն իշխանափոխությունից հետո, ինչին, ի դեպ, բացարձակ չեմ կասկածում:

 

 

Վախթանգ Սիրադեղյան