Վեճերն ու գժտությունը անխուսափելի են ցանկացած սիրող զույգի համար: Իսկ պատճառը կարող է լինել մի չնչին բան: Դժվար է զգացմունքների մասին բարձրաձայն արտահատվել: Կուտակված դժգոհությունը, վիրավորանքը մի գեղեցիկ օր դուրս կժայթքի, բացասական սառցեբեկորը կվերափոխվի փոխադարձ վիրավորանքից ու մեղադրանքից առաջացած գլորվող ձյան գնդի... Այդուհանդերձ, միմյանց սիրող մարդիկ իրենց հարաբերություններում պիտի ունենան արևոտ առավոտներ...