Ադրբեջանական ԶԼՄ-ներում հերթական դեզինֆորմացիան ա շրջանառվում, թե իբր Նախիջևանի գյուղերից մեկում հիմա մարտ ա ընթանում ու մեր զորքերը ներթափանցել են իրենց տարածք:
Իրականում այս պարզունակ սուտը ունի միմյայն մեկ նպատակ՝ իրենց մորգերի սառնարաններում վերջին 10-14 օրում կուտակված դիակները բրախելը ու այնպես բրախելը, որ դրանց առաջացման վերաբերյալ անհարամար հարցեր քիչ ծագեն իրենց իսկ հանրության շրջանակներում:
Իհարկե մեր ՊՆ-ն չի կարող հրապարակային հայատարարություններ անի անցկացված պատժիչ գործողությունների վերաբերյալ ու տեղեկատվությունը դրանց մասին ոչ պաշտոնական աղբյուրներից են գալիս, սակայն եթե հավատանք շրջանառվող խոսակցություններին, որոնց աղբյուրները հրապարակման ենթակա չեն, ադրբեջանական կողմը վերջին երկու շաբաթում շուրջ երկու տասնյակ զոհ ունեն, որոնք այդպես էլ չեն հաղորդվել, իսկ քանի որ չեն կարող դիակները հավերժ սառնարաններում պահել, պետք է դրանցից ձերբազատվել:
Այդ սահմանային մարտի մասին կեղծ լուրով ադրբեջանական քարոզչամեքենան ուզում է միանգամից մի քանի հարց լուծի:
- ինչպես նշեցի՝ դատարկի սառնարանները:
- կանխարգելի այնպիսի տրամաբանական հարցերի առաջացումը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան գովաբանվող ադրբեջանական գերհզոր բանակի գերհզոր հատուկ ջոկատայինները ավելի շատ զզոհ են տալիս «սոված» հայական բանակի 19 տարեկան տղաների հետ բախումների ժամանակ:
- ինչպե՞ս եղավ, որ «սոված ու վախկոտ» հայերը կարողանում են անաղմուկ մի ամբողջ դիրք վերցնել ու ոչնչացնել:
- պետք է անընդհատ ակտուալ պահել արյունարբու հայերի մասին հանրային ընկալումը ու շարունակել ատելություն սերմանել:
Նենց որ, կուտը չուտեք, սա ուղղակի տեղեկատվական պատերազմի հերթական անտաղանդ մանյովրն էր մեր հակառակորդի կողմից:
Կոնստանտին Տեր-Նակալյան