Երեկ Գյումրիում շատ տխուր փաստի ականատես եղա՝ մտել էի բանկ և ցանկանում էի փոքր գործարք կատարել, բայց ստիպված էի երկար սպասել, քանզի անասելի հերթ էր, մտածելով, որ պատահական ժամի եմ եկել, գնացի այլ բանկ, բայց վճակը նույնն էր, ստիպված եղա սպասել: Առաջին հայացքից ոչինչ տարօրինակ չկա, բայց ողբերգական վիճակի ականատեսը դարձա, երբ սկսեցի հարցուփորձ անել հավաքվածներին, թե ինչ գործով եք եկել, մի քիչ սկսեցի խոսել և լսել իրենց ու պարզվեց, որ հավաքվածների թերևս մեծագույն մասը եկել էր վարկի տոկոս փակելու, կամ վերավարկավորման համար: Նայում եմ, հիմնականում գյուղերից եկած մարդիկ են, հիմնականում կանայք են և վարկի տոկոս են փակում, հարցնում եմ, թե ինչի համար եք վարկ վերցրել, մարդիկ շատ անկեղծ պատասպանում են, որ ապրելու հնար չունեինք վերցրինք ալյուր առանք, վերցրինք որ Ռուսաստանի տոմսի գումար լիներ ամուսնուս համար, կաին մարդիկ, որ պնդեցին, թե գովազդին հավատացին եկան ու ընկան կրակը բանկերի ձեռքը:
Մի տեսակ ցեղասպանության ժամանակ փախուստի դիմող հայերի շարքեր էին հիշեցնում այդ մարդիկ, նրանք մարդիկ էին, որ այլևս չունեին պետություն, որն իրենց պաշտպանում է, նրանք մարդիկ էին, որ ընդամնեը դարձել են բանկերի սեփականություն և նրանց սնուցող ֆիզիկական մարմիններ: Ես չեմ չափազանցնում, քանզի բանկերը կերել են ժողովրդին, քանզի բանկերը հայրենիք չունեն, իսկ մեր իշխանություններն ուրախանում են բանկերով: Գեղեցիկ գովազդներով ու արագ վարկեր տրամադրելով ամբողջ գյուղեր այսօր պարտքի տակ են, ամբողջ գերդաստաններ սննկացած են, հպարտ հայն այսօր ծնկի է բերված: Հայատանում մարդիկ վարկի տակ են մտնում, քանզի ուղղակի գոյատևել են ուզում, այսինքն վարկը զարգացման չի տանում: Մի խոսքով՝ տխուր է մեր վիճակը, հատկապես տխուր է այն, որ կառավարությունը բանկերնին ազատություն է տվել, ազատություն, որի վերնագիրն է՝ ՔԱՄԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՆՉՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՍ
Զոհրապ Եգանյան