Հայաստանում ձևավորվել է նոր մշակույթ, համաձայն որի, շատերը արդեն նախընտրում են, որ իրենց ուրախությունները ուղեկցվեն ոչ թե Թաթուլին ու Վլեի երգերի ներքո, այլ DJ-ի «նվակագցությամբ»....
Իհարկե դեռ էտ ոլորտը մեզանում այդքան է զարգացած չի ու շուտով մենք ականատես կլինենք նրան, որ ով քնից առաջինը արթնանա իրեն կկոչի DJ, այդ իսկ պատճառով քանի էս ոլորտն էլ չեն հարամե մեր «աստղերը» ու «շոուբիզում» դվիժենի անողները, եկեք անդրադառնանք երևանյան DJ թագուհուն' Արուսիկ Վակցինա ջանին:
Այսօրվա օրով ես չեմ լսել ինչ որ մեկից, որ նա իր միջոցառմանը հրավիրի Վակցինային ու հետո դժգոհ լինի, իհարկե Վակիցնային հրավիրելը շատերի գրպանի չի համապատասխանում, բայց ով հրավիրել է չի փոշմանել: Արուսիկը նաև մայր-DJ է ու, ի տարբերություն ոմանց, նա ոչ իր երեխային է թաքցնում, ոչ է իր անձնական կյանքը ու իրեն շատ ազատ է պահում:
Ես անձնապես նրան չգիտեմ ու կյանքում նրա կողմից «վարած» միջոցառումներին ներկա չեմ գտնվել, բայց ինչպես ասում են' «Մեկը կարա սխալվի, երկուսն է, երեքն էլ, այ բայց 10-15-25-60-ը' ոչ», այդ իսկ պատճառով, հաշվի առնելով տարբեր տեղերից լսվող դրական արձագանքները այդ աղջկա մասին, ես համարում եմ, որ Արուսիկ Վակիցնան այսօր համարվում է հայ DJ-ստանի թագուհին:
Հ.Գ. Հա ես տենց տեղեր չեմ գնում, որ Վակցինային լսեմ' տարիքս չի ներում
կլուբային կյանք վարելու համար :
Բարլուսներս բարի:
Անկախ Հայաստան