Երեկ, խորհրդարանական հայտարարությունների ժամին հնչեցնելու համար մի հայտարարության էի պատրաստել, քառյակի տասներկու կետանոցի մասին, բարի եւ բարի նկատառումներով, բայց չհնչեցրի, քանի որ, դահլիճում մի տեսակ չկար նախկին էնտուզիազմը, չկար քառյակի կողմից որեւէ բան, որին արժեր հակադարձել եւ, չկար համապատասխան մթնոլորտը, քառյակը ավելի ու ավելի կառուցողական է դառնում եւ ասածների մեջ կա միասին աշխատելու շունչ, կարծում եմ, հենց այսպիսին պետք է լինեն ոչ իշխանական ուժերը՝ ներկայացնեն կառուցողական/.շինիչ-բառի հեղինակային իրավունքը գիտեք թե ումն է/ առաջարկներ, եւ իմ հայտարարությունն այն մասին էր, որ այդ ամենը արդեն կառավարությունն սկսել է իրականացնել մինչ տասներկու կետի դժվարին երկունքը.......Հնարավոր է օրվա առաջին կեսին չհնչած, մի քիչ հումորային հայտարարությունս տամ կարդաք

 

 

Մարգարիտ Եսայան