Այսօր ռադիոյով լսում էի, թե ինչպես Վիճակագրական վարչության բաժնի պետերից մեկը խոսում էր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված պարենային և գյուղատնտեսական ապրանքների գների նվազման մասին: Որպես տան համար հաճախ գնումներ կատարող մարդ, ինձ մի պահ թվաց, որ ես ինչ որ բան բաց եմ թողել, քանզի անձամբ չեմ նկատել գների նվազում, եթե չասեմ' բարձրացումը շարունակվում է: Այդ պահին էլ մեր բանախոսը մատուցեց իր ''անակնկալը'' ու բերեց կոնկրետ ապրանքատեսակներից օրինակներ. ՁՈՒ' անցած տարվա համեմատ նվազել է 1% ով, հատիկավորներ (միջինացված և որքան հիշում եմ ) 0.2 ից 0.5% և այսպես շարունակ: Հիմա անդրադառնանք հարցի ամենաէական մասին' պետական այրի կողմից նշված գնանկումն ըստ էության չի զգացվում քաղաքացիների կողմից և խոսել գների նվազման մասին առնվազն դեմագոգիա է, քանզի' պայմանական վերցրած 60 դրամանոց ձվի 1 % դա 60 ԼՈՒՄԱ է, կամ' ձուն խանություն պետք է լինի 59.4 դրամ, հատիկավորների մասով' 1 կգ հնդկաձավարը պայմանականորեն համարենք 500 դրամ և հաշվենք նրա o.5 % ը, ստանում ենք 498.5 դրամ (2.5դ.): Հիմա ասացեք խնդրում եմ, կա ձեզանից մարդ, ով նկատել է գների այս "շռնդալից" նվազումը, կամ կա մարդ, ում համար ամսական առևտրի ծավալների մեջ 70-100 դրամի նվազումը գնանկում է...:
Զոհրապ Եգանյան