Աշխարհում իշխում են Ադրբեջանի մեծ փողերը,նավթն ու գազը,ոչ թե փոքրաթիվ հայության ճշմարիտ խոսքը

 

Սումգայիթի,Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերից հետո, երկու տասնամյակ շարունակ,Ադրբեջանը ջանքեր էր գործադրում իր կողմից իրականացրած հանցագործություններն ու մարդուն ոչ վայել բռնի գործողությունները կեղծելու,Եվրոպայի աչքերը նավթով ու փողով կապելու գործընթացը:Սա խորամանկ ու մտածված քայլ էր,որն այսօր էլ գործի է դրվում Ադրբեջանի իշխանության կողմից:


2012 թ. Եվրախորհրդարանն ավարտեց հայ սպային քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ադրբեջանական իշխանությունների կողմից ներում շնորհելու հարցի քննարկումները,ընդունվեց համապատասխան բանաձև:Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժեր կազմել էին բանաձևերի նախագծեր,որոնցից յուրաքանչյուրը դատապարտում էր Սաֆարովին ներում շնորհելու որոշումը:Ընդունվեց այն տարբերակը,որով Եվրախորհրդարանը դատապարտում էր Ադրբեջանի նախագահի՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը,այդ քայլը գնահատում որպես երկու երկրների միջև առկա լարվածությանը նպաստող քայլ:


Հայությունը կզարմանար անշուշտ,որ եվրոպական դատին վստահված հանցագործ ադրբեջանցին ստանար արժանի պատիժ:Այն ինչ տեղի ունեցավ Բուդապեշտում,վերջնականապես համոզեց հայությանը,որ նավթի հոտն ավելին արժի,քան այն ճշմարիտ փաստը,որ ներկայացվել էր եվրոպական դատին:Ադրբեջանում Սաֆարովը ճանաչվեց ազգային հերոս,մեծարվեց իշխանության կողմից,արժանանալով հայկական հեքիաթի հերոս՝ Քաջ Նազարի բախտին:Այս դեպքերը որքան զզվելի ու տհաճ են հայության համար,համոզված եմ,որ նույնքան էլ անընդունելի են ՄԱԿ-ի,ԵԱՀԿ-ի և մյուս կազմակերպությունների կողմից,որոնք ծանոթ են Ադրբեջանի վարած քաղաքականությանը:


Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական նիստը նույնպես ապացույցն էր այն բանի,որ ծախված պետություններ կան մեր երեսին ժպտացող,որոնք խայթելու հարմար պահի են սպասում:Ալիևի նամակի ընթերցումը լայն քննարկման թեմա դարձավ:Դա նվաստացում էր մեր երկրի համար,թեև նախագահ Սարգսյանը նշեց,որ Նազարբաևի ընթերցումը մեզ չի կարող վնասել:


Կրկին Ղարաբաղյան հարց:Ադրբեջանը պահը չկորցրեց Հայաստանին նվաստացնելու,պարզապես զարմանալին այն էր,որ նա կարողացավ իր կամքը թելադրել Ռուսաստանին,Բելառուսին,նաև իր բարեկամ Ղազախստանին:Այս նիստի հետ կապված պարբերար քննարկումներն ապացույցն են այն բանի,որ Ադրբեջանը Ղարաբաղի հետ կապված իր բաղձալի երազանքները փորձում է իրականացնել իր հարուստ նավթի պաշարներով ու փողով:
Մեր պետության հարգարժան ղեկավարներին ուզում եմ մտահոգությունս հայտնել այս հարցի շուրջ,մինչև ե՞րբ ենք հանդուրժելու նման երևույթները:Այսօր իրենց կամքն են թելադրում,վաղն էլ կհամոզեն աշխարհին ,որ Ղարաբաղն իրենցն է:Կեղծիքի երկիր Ադրբեջանն ամեն ինչի պատրաստ է,իսկ մենք այս հարցին կարևորություն չենք տալիս:
Աննա Սահակյան

 

Աննա Սահակյան