Ինչ ախմախ սպեկուլյացիա ասես, որ չեն սկսում անել, հենց սահմանի վրա սրացում է լինում: Հիմա էլ դրած ինչ որ ֆեյք են տարածում, որը եսիմ որ անիրազեկի մտավարժանքների արգասիքն ա լոկ ու ոչինչ ավելին: Իբր մենք հեսա ազատագրելու ենք Նախիջևանը:
Չեմ պատրաստվում խորանալ նման սցենարի ռազմական նպատակահարմարության հարցում, ուղղակի ուզում եմ հիշեցնել, եթե մոռացել եք, ու տեղյակ պահեմ, թե անտեղյակ եք, որ ոնց որ մենք ունենք երկկողմ պայմանագիր Ռուսաստանի հետ՝ ՀՀ սահմանների պաշպանության վերաբերյալ, այնպես էլ Ադրբեջանն ունի նմանօրինակ պայյմանագիր՝ Թուրքիայի հետ, բայց մեկ վերապահումով. Թուրքիան հանդիսանում է ոչ թե ողջ ադրբեջանի, այլ կոնկրետ Նախիջևանի ինքնավար մարզի անվտանգության երաշխավորը:
Այլ կերպ ասած, առնվազն դե յուրե, նախիջևանի ազատագրումը հավասարազոր է լինելու Թուրքիային պատերազմ հայտարարելուն: Իհարկե չի կարելի սա վերջնական գործոն համարել, բայց այնուամենայնիվ 1993-1994 թվականներին հենց թուրքական գործոնը մեծապես նպաստեց, որպեսզի հայակական ուժերը հաղթարշավով չանցնեին Նախիջևանի տարածքով:
Հիմա իհարկե, կարելի է կասկածի տակ առնել թե թուրքական երաշխիքները, թե դրանց ի կատար ածման հավանականությունը, բայց կրկնում եմ՝ առանց խորանալու խորը ռազմագիտական թեզերի մեջ, կարող եմ ասել, որ մեր համար ցանկցած նոր պատերազմի դեպքում Եվլախը վերցնելը ավելի մեծ նշանակություն ունի, քան 15 հատ Նախջևան, իսկ Եվլախը լրիվ ուրիշ կողմի վրա է ու չունի ադրբեջանական երաշխիքներ
Կոնստանտին Տեր-Նակալյան