Ավստրալիայի Պերտե քաղաքում ձերբակալել են 22-ամյա մի երիտասարդի, որը ոչ սթափ վիճակում անիվների վրա սառնարան էր վարում:

 

Իրավապահ մարմինները զննել են ոչ մեծ սառնարանի պարունակությունը և այնտեղ գտել ալկոհոլային խմիչքներ: Որտեղ էր ուղևորվում երիտասարդն իր մոտո-սառնարանով, անհայտ է, հաղորդում է:

 

Ավստրալացուն ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանք է առաջադրվել: