Այսօր ընկերության միջազգային օրն է: Բա ես ոնց կարող եմ իմ ընկերներին չշնորհավորել:Ընկերները այն մարդիկ են, որոնց պատճառով դու շաաատ խնդիրներ ես ունենում( իմ պտճառով էլ իմ ընկերներ են խնդիր ունեում), բայց դե լավ է , որ նրանք կան որովհետև այդ խնդիրները իրար հետ ավելի հեշտ է լուծելը: Առանց ընկերների կյանքը անգույն է՝ ամեն մի ընկերը մի գույնով կամ երանգով է ներկում մեր կյանքը: Ապրեք ժողովուրդ ջան, որ դուք կաք:

Հիմա մի ընկերների կատեգորիային եմ ուզում հիշել, որոնց մենք անվանում ենք ֆեյսբուքյան ընկերներ: Էս ընկերների հետ քոմենթներով կռվում ենք, թագերով բարիշում, բայց դե իրանք էլ որ չլինեն էս ֆեյսբուքն էլ ընդամենը կապույտը սպիտակի վրա կայք կլինի: Դուք էլ ապրեք, որ կաք:

 


Էդգար Խաչատրյան