Երթուղայիններում, ինչպես նաև որոշ հասարակական վայրերում հաճախ ենք տեսնում այսպիսի անգրագետ նախազգուշացում՝ Չ՛ծխել: Իհարկե շատ լավ է, որ ծխելը արգելվում է հասարակական վայրերում, բայց չծխելու քարոզ անելու հետ նաև մի քիչ գրագիտությունը չէր խանգարի: Հայերենում այդպիսի ոչ մի կանոն չկա, որ շեշտը դրվի «չ» ժխտական մասնիկի վրա, այն էլ շեշտ կրի եռավանկ բառի առաջին վանկը: Ուրեմն մեկընդմիշտ հիշում ենք և չենք մոռանում, եթե ուզում ենք անորոշ դերբայի ժխտականի ձևը գործածել հրամայականի իմաստով, շեշտը դնում ենք բառի վերջին վանկի ձայնավորի վրա:
Օրինակ՝
Չծխե՛լ
Չաղտոտե՛լ
Չքնե՛լ:
Չխոսե'լ,
Չաղմկե՛լ և այլն:
Շնորհակալություն կարդալու համար:
Արսեն Վարդանյան