11 տարվա դիտորդական փորձառությունս հուշում է, որ համապետական և թե հատկապես համայնքային ընտրությոնների ժամանակ ձևավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը անհրաժեշտ է լրացնել տվյալ բնակավայրից դուրս ապրող անձանց հաշվին: Դա թեկուզ փոքր չափով թույլ կտա նվազեցնել տեղական իշխանիկների ազդեցությունը, եթե իհարկե հանձնաժողովներն իրենք ցանկանում են ազատվել այդ ազդեցությունից: Հասկանում եմ, որ հարցի արմատական լուծումն այլ հարթության մեջ է, սակայն քանի որ այդ հարթությունը դեռևս անհաս է մեզ համար, ապա գոնե կարելի է փորձել անել այն, ինչի հնարավորությունը մենք ունենք:

 

 

Վախթանգ Սիրադեղյան