Այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին, ով այս երեկո բացառիկ մենահամերգով հանդես կգա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Առաջիկայում լրանում է մաեստրոյի 75-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրան և մաղթում երկարակեցություն։ Վստահ եմ, որ երեկոյան հայ հանդիսատեսը նրան կընդունի առավել ջերմությամբ։

 

 

Տարոն Մարգարյան