62-ամյա զբոսաշրջիկի մնացորդները հայտնաբերել են 5 մետրանոց կոկորդիլոսի մեջ, որին սպանել են ավստրալացի ոստիկանները' հայտնում է Sydney Morning Herald-ը:

 

Կոկորդիլիոսը տղամարդու վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս Կակադու ազգային պարկում նստած է եղել նավակի մեջ: Տղամարդու որոնողական աշխատանքների ժամանակ ոստիկաննեը ևս մեկ խոշոր կոկորդիլոս են սպանել: Գիշատիչ սողունին սպանել են դեպքի վայրից 1,5 կմ հեռավորության վրա, դեպքից մեկ օր անց: