Սիրիայում կռվող ադրբեջանցի վահաբականները մասսայաբար պատռել են իրենց ադրբեջանական անձնագրերը: Պատռված անձնագրերով լուսանկարը տեղ է գտել ադրբեջանցի ծայրահեղականների սպանված առաջնորդ Աբու Յահյա ալ-Ազերիի ֆեյսբուքյան էջում, որն այժմ օգտագործում է նրա կինը: Լուսանկարի տակ գրված է 《սատանայությունն ապացուցող փաստաթղթերն այսպես ենք ոչնչացնում》: Ադրբեջանական որոշ թերթեր այս քայլը գնահատել են որպես Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն, հավելելով, որ ադրբեջանցի վահաբականները հետագայում կարող են կռվել նաև այս պետության դեմ:
Սարգիս Ասատրյան