Ծամոնը ծամելն օգտակար է սնվելուց հետո, ոչ ավելի, քան 5-10 րոպե, մնացած դեպքերում այն վնասակար է առողջության համար:

 

Ինչո՞վ է օգտակար: Մաստակը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և լավացնում մարսողությունը, մասամբ մաքրում է բերանի խոռոչը սննդի մնացորդներից: Այն կարող է օգտակար լինել նիհարեցնող դիետաների դեպքում, իհարկե, եթե օգտագործվի միայն սնվելուց հետո:

 

Ինչո՞վ է վնասակար: Ծամոն երկար ծամելը կարող է խախտել ատամնալիցքերը: Սոված փորին ծամոն ծամելը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը, որն էլ իր հերթին սկսում է քայքայել ստամոքսի պատերը' անխուսափելիորեն բերելով գաստրիտի կամ խոցի առաջացմանը: Միաժամանակ ծխելը և ծամելը նույնպես շատ վնասակար է: Ծամոնն իր մեջ է կլանում քաղցկեղածին մասնիկները, որոնք էլ թքի միջոցով անցնում են ստամոքս: