Պարզվում է՝ Կին վարորդներից 12%-ը մեքենա վարելիս շպարվում է, իսկ տղամարդկանց 5%-ը' սափրվում:

 

*** Հագնվելիս աղջիկները սկզբից «ներքևն» են հագնում հետո «վերևը», իսկ տղաները սովորաբար հակառակը:

 

*** Ձայնի կողմը շրջվելով աղջիկները շրջվում են միայն գլխով, իսկ տղաները ամբողջ մարմնով, որովհետև տղաների վիզն այդքան ճկուն չէ:

 

*** Աղջիկները շնչում են կրծքավանդակով, իսկ տղաները որովայնով, քանի որ գործում են որովայնային ճնշամկանները:

 

*** Մտածելիս տղաները քորում են իրենց կզակը կամ վիզը, իսկ աղջիկները մազի մի փունջ փաթաթում են մատի վրա:

 

*** Առաջին հեռախոսը կշռում էր 800գր. 33սմ երկարություն և արժեր 4000 դոլլար

 

*** Առաջին բջջային հեռախոսը ստեղծվել է 1983 թ.-ին ԱՄՆ-ում, Մոտորոլա ընկերության կողմից

 

*** Եվրոպացիները միջինում իրենց երեխաների առաջին բջջային հեռախոսը գնում են 7 տարեկանում

 

*** Երիտասարդության 83 %-ը բջջային հեռախոսը օգտագործում է որպես ֆոտոխցիկ:

 

*** Վերջին 10 տարվա ընթացքում սմս հաղորդագրությունների շնորհիվ աշխատել են 3 տրիլիոն դոլար:

 

*** Ժամանակին մի գերմանացի գործարար վաքսի գովազդի համար ռուս գրող Պուշկինից 50 ռուբլով գնել է նրա ստեղծագործություններից մեկի հետևյալ տողը' «Ցերեկից պայծառ, գիշերից մութ»:

 

*** 2008թ.-ին Լոնդոնում առաջին անգամ հրապարակավ ներկայացվեց Ուիլյամ Շեքսպիրի՝ կենդանության օրոք արված միակ դիմանկարը։

 

*** Անգլիացի գրող Առնոլդ Բենեթը մահացել է Փարիզում տիֆից' տեղական ջրից վարակվելով: Նա հրապարակավ խմել էր ջուրը' ապացուցելու համար, որ Փարիզի ջուրը մաքուր է:

 

*** Գեղարվեստական գրականության մեջ վատագույն էրոտիկ տեսարանի մրցանակը հիմնադրվել է 1993թ.-ին: Մրցանակը գիպսե ոտնաթաթ է.