Այս անգամ կանադացի երգիչը մեղադրվում է ռասիզմի մեջ՝ համացանցում հայտված հոլովակների պատճառով, որի մեջ նա բացահայտորեն ոչ ցենզուրային բառերով ծաղրում է աֆրոամերիկացիներին:


Վիդեոն նկարահանվել է 2011թ. Բիբերի «Երբեք մի ասա երբեք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը հայտնի է եղել նրա մենեջեմենթին, ովքեր փորձել են ամեն կերպ գաղտնի պահել այն և թույլ չտալ տարածել:


Հայտնվել է ևս մեկ վիդեո, որտեղ Բիբերը 14 տարեկան է և երգում է սևամորթներին սպանելու մասին՝ փոխելով One Less Lonely Girl" երգի բառերը և երգելով՝ "One less lonely n----r," and, "If I kill you, I'll be part of the KKK, but there'll be one less lonely n----r."


Նշենք, որ այս լուրից հետո համացանցում ներգատիվ քննադատություններ են սկսվել և մարդիկ Բիբերին մեղադրել են ռասիզմի մեջ: Մարդիկ շարունակում են պահանջել Բիբերին դեպորտ անել ԱՄՆ-ից և հավաքում են ստորագրահավաք: Դեպորտի համար անհրաժեշտ է 370 հազար ստորագրություն, որից 270 հազարը հիմա հավաքվել է:

 

Նշենք, որ Բիբերը ներողություն խնդրել այդ վիդեոների համար՝ ասելով, որ ինքն այդ վիդեոներում փոքր է եղել և չի գիտակցել, թե ինչ է ասում: Նա ներողություն է խնդրում այն մարդկանցից, ում վիրավորել է այդ քայլով՝ նշելով, որ ինքը ռասիստ չէ: