Տոնը նշելու առաջարկը հնչել է 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում բարձր մակարդակով անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում:Սակայն տոնը պաշտոնապես նշելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կայացրել է միայն 2008 թ.: Սկսած 2009-ից՝ յուրաքանչյուր հունիսի 8-ին աշխարհի շատ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը էկոլոգիայի խնդիրների և համաշխարհային օվկիանոսի կենսաբազմազանության նկատմամբ ուշադրությունը մեծացնելն է:
Գիտնականների կարծիքով ծովերի ճակատագիրը վտանգի տակ է, քանի որ կլիմայի փոփոխությունը անդառնալի հետևանքներ կարող է բերել: Համաձայն նոր հետազոտության ծովերը կլանում են ածխածնի երկօքսիդը, որի հետևանքով էլ դրանք “աննախադեպ” արագությամբ դառնում են թթվային : Փորձագետներն ասում են, որ եթե նման կերպ շարունակվի, ապա այն շատ լուրջ ազդեցություն կունենա ծովային կյանքի վրա' դանդաղեցնելով աճի տեմպերը, կնպաստի, որ կենդանիները ավելի քիչ ձագեր ունենան: Ներկայումս, օվկիանոսները կլանում են ածխածնի եկօքսիդի արտանետումների մոտավորապես մեկ չորրորդը և քանի որ մթնոլորտում գազի մակարդակը բարձրանում է, բարձրանում է նաև ջրի մեջ նրա լուծվելու արագությունը ' ջուրը դարձնելով ավելի թթվային: Հետազոտողները ուսումնասիրել են գլաբալ տաքացման և օվկիանոսների օքսիդացման 300 միլիոն տարվա տվյալներ և հայտնաբերել, որ օքսիդացման ներկայիս արագությունը ավելի մեծ է, քան Երկրի պատմության մեջ կլիմայի փոփոխության 4 մեծ ժամանակաշրջաններինը: “Համաձայն երկրաբանական հետազոտության, ներկայիս օքսիդացումը ցույց է տալիս, որ մենք մտնում ենք ծովային էկոհամակարգի փոփոխության մի անհայտ տարածք:
Նարեկ Կիրակոսյան