Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ծիրին մեջ. որպեսզի Հայաստանն իսկապես վերածվի օրենքի գերակայությամբ երկրի, ինչպիսին իր ուսանողներին ներկայացնում է ՍԴ նախագահ Գ.Հարությունյանը, անհրաժեշտ է սահմանափակել սահմանադրական դատարանի իրավասությունը հայց ընդունելու և վճիռ կայացնելու ժամկետների առումով. մնացած հարցերին դեռևս չանդրադառնամ: Երբ հայց է ներկայացվի ՍԴ, ապա, որքան էլ ծանրաբեռնված լինի ՍԴ-ն, վերջինս պետք է երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշի հայցի ճակատագիրը՝ ընդունում է այն, թե ոչ, և մեկ ամսվա ընթացքում պետք է անդրադառնա տվյալ հայցին ու որոշում կայացնի: Եթե իրոք վերին աստիճանի բարդ իրավաբանական (բայց ոչ քաղաքական շահարկումներից ելնելով) խնդիր պարունակի այդ հայցը, ապա նրա քննարկման համար տրվելու է ևս երկու շաբաթ: Իսկ մինչ այդ կասեցվելու է այն օրենք(ներ)ի գործողությունը, ինչի վերաբերյալ ներկայացվել է հայցը: Դրանով՝ 1. կակտիվացվի ՍԴ աշխատանքը, 2. Սդ-ն ստիպված չի լինի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հետադարձ ուժ են ունենալու (եթե դա արգելված է օրենքի առումով՝ ինչու պիտի թույլատրված լինի ՍԴ-ի համար), 3. ժամկետները կդառնան ավելի ընդունելի և քաղաքական շահարկումներին տեղ չթողնող: Եթե որևէ ձևով այս հարցը քննարկվի, ապա կարելի է ենթադրել, որ ՍԴ նախագահն այնքան էլ չէր խաբում իր ուսանողներին, երբ խոսում էր օրենքի գերակայությունից: Իսկ եթե ոչ, ապա ասելիք չունեմ... ասելիքը մնալու է իշխանափոխությանը:
Վախթանգ Սիրադեղյան