Երբ իմացա, որ ԿԳ նախարար Աշոտյանն է մեկնելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պ.պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, ինձ թվաց, թե դա կատակ է: Բայց երբ այդ լուրը հաստատվեց, հասկաց, որ այն տեղավորվում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության՝ Սերժ Սարգսյանի կողմից տարվող կուրսի հետ: Այսինքն՝ չհամարձակվել ավելի ներկայացուցչական պատվիրակություն ուղարկելուն՝ «հյուսիսի պապան» կնեղանա, և ոչ էլ ընդհանրապես չուղարկելուն՝ «արևմուտքի նախկին պապաներն» ի՜նչ կմտածեն... Ու հիշեցի Ա.Միկոյանի մասին սովետական անեկդոտը, ում՝ իբր թե անձրևից չթրջվելուն նպաստում էր այն հանգամանքը, որ նա «կաթիլների արանքում» էր վազում: Նման է, չէ՞, Սերժ Սարգսյանի աշխատաոճին... Բա արձանի գաղափարը ինչու հիմա մեջտեղ եկավ...
Վախթանգ Սիրադեղյան