Ֆիլմ Արցախյան պատերազմի մասին, ֆիլմ որն անհնար է նայել առանց ֆիլմի մեջ ընկղմվելու, «դեպքերի մասնակիցը դառնալու»...
Շատ տպավորված եմ, վաղուց նման հուզիչ ֆիլմ չէի տեսել, որ այդպես ազդեր իմ վրա:
Արդեն երկու ժամ է ինչ ֆիլմն ավարտվել է, բայց այն ավարտվել է միայն էկրանին, ուղեղումս այն դեռ շարունակվում է:
Անպայման դիտեք, շատ լավ ֆիլմ է:
Հ.Գ. Ցուցադրում են Մոսկվա կինոթատրոնում, ամեն օր 16:30 և 18:30
Իսկ իմ ուղեղում ֆիլմը դեռ շարունակվում է...
Արման Հայրապետյան