Գերմանիա - Հայաստան հանդիպումը ցուցադրվելու է աշխարհի 100-ից ավելի երկրների առաջատար սպորտային հեռուստաալիքներով:Արդեն հայտնի է, որ Գերմանիան խաղադաշտ է դուրս գալու իր մարտական կազմով: Այսինքն գրեթե ողջ աշխարհը դիտելու է մեր տղաների խաղը ԱԱ-ի մասնակցի, նույնիսկ ֆավորիտներից մեկի դեմ: Մեր ֆուտբոլիստները հերթական շատ լավ հնարավորությունն են ստացել ի ցույց դնել իրենց լավագույն որակները, որը շատ լավ շանս կարող է հանդիսանալ ակումբային մակարդակում առաջադիմելու և ավելի բարձրակարգ առաջնություններ և ակումբներ տեղափոխվելու համար:

Իսկ Յուրայի Լիվե տեղափոխվելու լուրերը գուցե և հաճելի են, բայց իմ կարծիքով, եթե նույնիսկ տրանսվերը կայանա, ապա Յուրան Լիվեյում մշտական տեղ չի ունենա մեկնարկային կազմում: Ավելի լավ է ակումբը մի քիչ ավելի ցածրակարգ լինի, բայց լինի ուժեղ առաջնությունում ու Յուրան էլ դառնա էդ թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Ակնկալում եմ լավ ու գեղեցիկ խաղ մեր տղեքի կատարմամբ: Հաղթանակը չեմ կարևորում, մենակ թե խոշոր հաշվով չպարտվենք: Դե ռեբյատա՝ վպեռյոտ))

 


Վովա Հակոբյան